Page 1: 1-ին էջ. Կովկասում, Ղազախստանում և Թուրքիայում ակադեմիական բարեվարքության քաղաքականություն (ԿՂԹԱԲՔ/PAICKT)

Բարի գալուստ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում և Թուրքիայում  բարձրագույն կրթության ոլորտում ուսանողների գրագողության և ակադեմիական բարեվարքության քաղաքականության վերաբերյալ այս ուսումնասիրություն 

Այս հարցաթերթը (անգլերեն բնօրինակով) մշակվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական անձնակազմի համար։ Առանձին հարցաթերթեր են մշակվել ուսանողների և ավագ ղեկավարների համար։

 

Հարցաթերթի միջոցով կհետազոտվի Ձեր հաստատություններում ուսանողների կողմից գրագողության և ակադեմիական անազնվության կանխարգելման և կառավարման նպատակ ունեցող քաղաքականության և ընթացակարգերի ընկալումը։ Մասնակցելով այս հարցմանը՝ Դուք Ձեր նպաստը կբերեք Եվրոպայի խորհրդի մի կարևոր ծրագրի։ Ձեր ներդրումը կօգնի ներգործել կրթական ռազմավարության և քաղաքականության վրա տեղական, ազգային և միջազգային մակարդակներով։  

Հարցեր և պատասխաններ

Ինչու՞ են ինձ դիմել։ Մենք հետազոտություն ենք իրականացնում այս տարածաշրջանում բարձրագույն կրթության ոլորտում ներգրավված անձանց լայն շրջանակում՝ նրանց ընկալումների և փորձառության վերաբերյալ։ 

 

Ես պե՞տք է մասնակցեմ։ Մասնակցությունն այս հարցմանը լիովին կամավոր հիմունքներով է։ Որպես մասնակից պատասխանելու Ձեր պատրաստակամությունն ի ցույց է դրվում այս հարցմանը մինչև վերջ մասնակցելու և Ձեր պատասխանները ներկայացնելու միջոցով։ Եթե Դուք հետագայում հրաժարվելու մասին որոշում կայացնեք,  պետք է ծանուցում հասցեագրել Քովենթրի համալսարանի գլխավոր հետազոտողին էլեկտրոնային փոստով այս հարցաթերթը լրացնելուց հետո՝ 7 օրվա ընթացքում։  

 

Որքա՞ն կտևի հարցմանը մասնակցելը։ Այս հարցումը Ձեզնից կխլի մոտավորապես 10-15 րոպե։ 

Իմ պատասխաններն անանուն կպահվե՞ն։  Այո։ Բոլոր անձնական տվյալները կհեռացվեն պատասխաններից։ Հետազոտության վերլուծության ընթացքում հոգ կտարվի, որ մասնակիցներին կամ նրանց հաստատություններից որևէ մեկը հնարավոր չլինի նույնականացնել։ Բոլոր պատասխանները կհավաքագրվեն և կվերլուծվեն այնպես, որպեսզի անհատները և հաստատությունները չհիշատակվեն։  

 

Ինչպե՞ս են հետագայում օգտագործվելու այս հետազոտության արդյունքները։ Արդյունքները վերլուծվելու և ներկայացվելու են ծրագրի հաշվետվության ձևով։ Արդյունքները կարող են ներկայացվել գիտական համաժողովներին և հրապարակվել գիտական ամսագրերում։ Հետազոտության արդյունքում հավաքագրված տվյալները կարող են օգտագործվել հետագա հարակից հետազոտությունների համար՝ պահպանելով անանունությունը։ 

Ո՞վ է կազմակերպում և ֆինանսավորում այս հետազոտությունը։ Այս հետազոտությունը համակարգում է դոկտոր Թոմաշ Ֆոլթինեկը Չեխիայի Հանրապետության Բռնո քաղաքի Մենդել համալսարանից և Այրին Գլենդինինգը Միացյալ Թագավորության Քովենթրի համալսարանից։

Այս ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպայի խորհուրդը։  

Ո՞վ է վերանայել այս հետազոտությունը ։  Հետազոտության նախագիծը վերանայվել և հաստատվել է Քովենթրի համալսարանի հետազոտական էթիկայի ընթացակարգերով։ 

Քովենթրի համալսարանի գլխավոր հետազոտողի կոնտակտային տվյալներն են՝ ireneg@coventry.ac.uk